Հայաստանում Ուկրաինայի դեսպան. Հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել եւ ոտքի կանգնել

PanARMENIAN.Net - «Ես կիսում եմ հայ ժողովրդի վիշտը: Դժվար է խոսել Հայոց ցեղասպանության մասին առանց ցավի եւ արտասուքի, չէ որ մի ողջ քաղաքակրթություն է ոչնչացվել: Ես լավ եմ պատկերացնում հայ ժողովրդի կորուստը, քանի որ թարգմանել եմ «Սասունցի Դավիթ» էպոսը եւ գիտեմ, թե ինչպիսին է եղել Հայաստանը, եւ նաեւ թարգմանել եմ Վարդան Վարդանյանի «Կոմիտաս» վիպակն ու շատ այլ գործեր: Սակայն հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել եւ ոտքի կանգնել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:



Նա ընդգծել է, որ այսօր ուկրաինական հեռուստատեսության բոլոր լրատվական հաղորդումները սկսվել են հայ ժողովրդի սգո օրվա հիշատակմամբ: «Ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը հավատում է, որ մոտ է այն օրը, երբ ճշմարտությունը կհաղթանակի»,-ասել է Բոժկոն:



Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանատների աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---