Հայաստանի 7 ներկայացուցիչ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

Հայաստանի 7 ներկայացուցիչ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

PanARMENIAN.Net - ՀՀ 7 ներկայացուցիչ ընդգրկվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կանանց և տղամարդկանց` մայիսի դասակարգման աղյուսակի լավագույն 100-յակում, որը հրապարակել է շախմատի միջազգային ֆեդերացիան։

Տղամարդկանց դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը (2692) 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը (2675) 61-րդը, Հրանտ Մելքումյանը (2650)` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է, հայտնում է Sputnik Արմենիան։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2853): Դին Լիրենը (2789), որը շախմատի գործող աշխարհի չեմպիոնն է, դեռևս 3-րդն է:

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 63-րդը, Աննա Սարգսյանը 75-րդը, Մարիամ Մկրտչյանը` 87-րդը:

ՖԻԴԵ–ի տվյալներով` կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է Հոու Յիֆանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---