Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում

Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի է ունեցել «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում։

Երևանի կոնյակի գործարանի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների այս շարքն իր մեջ ամփոփում է ARARAT-ի պատմության կարևոր դրվագները և հնարավորություն տալիս ծանոթանալու ARARAT-ի այն արժեքներին, որոնք ամբողջացնում են ապրանքանիշի գաղափարախոսությունը։

Միջոցառման ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը հյուրերին ներկայացրել է ARARAT հայկական կոնյակի պատմությունը, արտադրման հարուստ ուղին, ինչպես նաև կոնյակը վայելելու նրբությունները։

Միջոցառման հատուկ մաս էր կազմում ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։ Այսպես՝ հյուրերին ներկայացվել է ARARAT կոնյակների դասական շարքից մի քանիսը՝ «Ախթամար», «Դվին» և «Նաիրի» կոնյակները, ինչպես նաև ARARAT-ի նորարարական արտադրանքներից ARARAT Cherry-ն։

«ARARAT-ի շուկայավարության առանցքային գաղափարներից է երկխոսությունը իր սպառողի հետ։ Այդ իմաստով ARARAT-ի միջոցառումները մշտապես առանձնանում են բովանդակային հագեցվածությամբ, և մեզ համար կարևոր է հայկական լեգենդար կոնյակի սիրահարներին ներկայացնելու ոչ միայն նրա համահոտային առանձնահատկությունները, այլև կիսվել բրենդի ժառանգությամբ, նրա նորարարություններով ու նվաճումներով։ «ARARAT բացահայտումները» մեր կողմից մշակված հատուկ ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս հյուրերին հաղորդակից դարձնել մեր ապրանքանիշի պատմությանն և միասին վերապրել ARARAT-ով զուգորդված ջերմ և հաճելի պահեր։ «ARARAT բացահայտումներ» շարքը արդեն իսկ մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարհի տարբեր երկրներում, բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր է այս շարքը իրագործել Հայաստանի տարբեր մարզերում»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---