Հայաստանի և Ֆրանսիայի բասկետբելի հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն

Հայաստանի և Ֆրանսիայի բասկետբելի հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականները հունիսի 16-ին և 17-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։

Առաջիկա ընկերական խաղերի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, որը «Դետրոյթ Փիստոնսի» գլխավոր մարզիչի օգնականն է, նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում։

«Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան - Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---