Ըստ ՄԱԿ-ի՝ ՀՀ բնակչությունը 2050-ին կկազմի 2․6 մլն․ Ծնելիության մակարդակը խնդիր է դարձել

Ըստ ՄԱԿ-ի՝ ՀՀ բնակչությունը 2050-ին կկազմի 2․6 մլն․ Ծնելիության մակարդակը խնդիր է դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն 2022-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է։ Առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Դա վկայում է այն մասին, որ անկախացումից հետո առաջին անգամ ՀՀ բնակչությունը չի հասնում 3 միլիոնի։

Հոկտեմբերին անցկացվել է անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարն է։ Դրա վերաբերյալ խորը վերլուծություններ մասնագետներն առայժմ չեն անում, սպասում են վերջնական տվյալներին։ Բայց առկա պատկերը արդեն աղետալի են որակում, հայտնում է «Ազատությունը»։

Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը նախորդ երկու մարդահամարի անմիջական մասնակիցներից է, հսկիչ-հաշվարար է եղել։ Ըստ նրա՝ եթե մինչև 2018-ը Հայաստանի բնակչությունը նվազում էր արտագաղթի պատճառով, ապա հետո ծնելիության մակարդակը խնդիր դարձավ։

«2018 թվականից հետո ՀՀ մի շարք մարզերում, մասնավորապես Լոռու մարզում գրանցվեց առաջին ցուցանիշը, որտեղ բնական աճը բացասական է, այսինքն՝ ծնվածների թիվը զիջում է մահացածների թվին։ Նույնը ցուցանիշը գրանցվեց Շիրակի մարզում 2020 թվականին։ Եվ հանրապետության մի շարք մարզերում»,-ասել է նա։

«Եվ նախկին, և գործող իշխանությունները Հայաստանի բնակչության թիվը ավելացնելու նպատակներից են խոսել, տարբեր ռազմավարություններ մշակել։ Չորս տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050-ի ռազմավարությունը ներկայացնելիս ասել էր, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Ժողովրդագրական գործընթացները սակայն այլ սցենարի մասին են վկայում։ ՄԱԿ կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը շարունակաբար նվազելու է՝ իշխանությունների նախանշած ժամկետին կազմելով 2․6 միլիոն մարդ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---