Չեխիայի վարչապետ․ Կարևորում ենք, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար

Չեխիայի վարչապետ․ Կարևորում ենք, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար

PanARMENIAN.Net - Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջևը հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին, ասել է, որ Չեխիայում կարևորում են, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Վարչապետ Նիկոլ Փաինյանի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով»,-ասել է Չեխիայի վարչապետը, հայտնում է Shantnews.am-ը։

Նա նաև ասել է, որ մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։

«Մենք համաձայն ենք ԵՄ դիրքորոշման հետ այս հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որ խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և ամբողջ Կովկասում»,-ասել է նա։

Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---