Սիմոնյանը՝ ՍԾՏՀ նիստում․ ՀՀ և Թուրքիայի միջև չլուծված խնդիրներն առայժմ շատ են

Սիմոնյանը՝ ՍԾՏՀ նիստում․ ՀՀ և Թուրքիայի միջև չլուծված խնդիրներն առայժմ շատ են

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, իր ելույթում ասել է, որ Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են։

«Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը եւ կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի: Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով», - ասել է Սիմոնյանը։

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլև այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար։

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Անկարայի կողմից Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքներ իրականացնելու արգելքին, ասել էր, որ Ալեն Սիմոնյանն Անկարայում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպելու և բարձրացնելու է հայկական ավիափոխադրումների համար օդային տարածքի բացման հարցը։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---