Փաշինյանը Խովաևին է ներկայացրել առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները10 մայիսի 2023 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան |