Սահակյան․ Ադրբեջանում հաստատված 33 հայ գերուց բացի, չպաշտոնականացված ևս 80-ը կա

Սահակյան․ Ադրբեջանում հաստատված 33 հայ գերուց բացի, չպաշտոնականացված ևս 80-ը կա

PanARMENIAN.Net - Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանում 33 հայ գերու առկայությունը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր հերթին ասել է, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ, գրում է Aysor.am-ը։

Թաթոյանը ևս նշել է, որ առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Նա նշել է, որ Ադրբեջանի նպատակն է պակասեցնել հայ գերիների թիվը, քանի որ, ըստ նրա, դա նվազեցնում է պատասխանատվությունը:

«Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- ասել է նա։

Սահակյանն ասել է նաև, որ խաղաղության օրակարգի շրջանակում հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա, հայտնում է Panorama.am-ը։

«Վերաբերմունքը նույնն է, այն օրինաչափությունները, որ եղել են նախկին զեկույցներում, կրկնվել են, հատկապես խոսքը վերաբերում է ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի դեպքերին»,-ասել է նա։

Սահակյանի խոսքով, հայ ռազմագերիների ծեծը զուգակցվել է սննդից, քնից զրկելով, եղանակային պայմանների միջոցով այնպիսի վիճակի մեջ դնելով, որը հավելյալ տառապանքներ կպատճառեր ռազմագերիներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---