ՀՀ-ն Իսլանդիայում չի ստորագրել Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը

ՀՀ-ն Իսլանդիայում չի ստորագրել Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը

PanARMENIAN.Net - Իսլանդիայում գումարված Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում 6 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, հրաժարվել են ստորագրել Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը։ Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան, հայտնում է «Ազատությունը»։

Փաստաթուղթը ստորագրած տասնյակ պետությունների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան:

Եվս 3 երկիր՝ Անդորրան, Բուլղարիան և Շվեյցարիան, պատրաստ են միանալ հռչակագրին, բայց պետք է կարգավորեն դրա հետ կապված ներքին իրավական ընթացակարգերը:

Գրանցամատյանը (ռեեստրը) տեղակայվելու է Հաագայում: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան հայտնել է, որ գրանցամատյանի աշխատանքը սերտորեն համակարգվելու է Ուկրաինայի հետ:

«Ռեեստրը կընդունի, կմշակի և կպահի (Ուկրաինայի կրած) վնասների մասին դիմումները», - ասել է Հոկստրան։

Նրա խոսքով, այդ մեխանիզմին միացել է 43 պետություն: Ենթադրվում է, որ այն ամբողջ ծավալով կսկսի աշխատել 2024 թվականին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---