Միրզոյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին19 մայիսի 2023 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին։ «Կցանկանայի նշել առաջընթացը, որը գրանցվել է ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներով, մի քանի թեմաներով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Միրզոյանը խոսել է նաև այլ հարցերի շուրջ ըմբռնման մասին։ «Կցանկանյի նշել ըմբռնումը նաև այլ թեմաների վերաբերյալ՝ հաղորդակցությունների բացում, ապաշրջափակում, հետագա սահմանազատում Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այստեղ կողմերն, անշուշտ, պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա կոնկրետացման վրա»,-ասել է նա։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։ Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |