ԳՇ պետի նախկին տեղակալ. Ես մի քիչ էլ ապշահար ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելն ի՞նչ կապ ունի

ԳՇ պետի նախկին տեղակալ. Ես մի քիչ էլ ապշահար ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելն ի՞նչ կապ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավներն Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասել է, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կետեր են եղել անկլավների և ՀՀ տարածքով միջանցքի մասին, բայց ինքը չի ստորագրել այդ տարբերակը։ Նա հավելել է, որ որոշ գործընկերներ դրդել են ստորագրել է հայտարարությունը ստորագրելուց առաջ քննարկումներ է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ, որտեղ նրան ասել են` «ոչինչ անկլավներով ստորագրի»։

«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ չգիտի, թե Փաշինյանն ում հետ ինչ է համաձայնեցրել, բայց անձամբ ինքը, տեսնելով հայտարարության տեքստում անկլավների մասին կետը, կարծիք է հայտնել անգամ այն տարածքների վերաբերյալ, որտեղից պետք է հեռանային հայկական զորքերը։

«Առաջարկ եղավ չհեռանալ և չլքել մեր դիրքերը Կուբաթլուի (Սանասար), Բերձորի մոտ։ Այնտեղ մենք բարեհաջող դիրքեր ունեինք։ Դրա դիմաց նրանց (ադրբեջանական կողմին) թողնել Արցախի Հանրապետության տարածքում առկա կտրվածքները, որտեղ իրենք մտնում են մեր տարածքի մեջ, դրանց հետ փոխարինել։ Բայց դա էլ չընդունվեց»,- ասել է ԳՇ պետի նախկին տեղակալը։

Խաչատրյանը բացատրել է, որ այդ առաջարկներն այդ պահին թղթի վրա չեն արձանագրվել, քանի որ իրավիճակը շատ արագ էր զարգանում։ Հետագայում, իհարկե, այդ ամենը փաստաթղթավորվել է։ Բայց ի սկզբանե առաջարկը բանավոր ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---