Դոքերթի․ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները չպետք է խանգարեն ՀՀ հետ «շատ խորը հարաբերություններին»

Դոքերթի․ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները չպետք է խանգարեն ՀՀ հետ «շատ խորը հարաբերություններին»

PanARMENIAN.Net - Հայաստան այցելած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին «Ազատությանը» տված հարցազրույցում, պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների մասին հարցին, ասել է, որ այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, ՀՀ հետ «շատ խորը և իմաստավորված հարաբերություններին» ։

«Դուք իրավացի եք, մենք իրոք շատ սերտ դաշնակցային հարաբերություն ունենք Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունն, և Ադրբեջանի հետ, որը սերտ գործընկեր է մեզ համար, հատկապես էներգետիկայի ոլորտում, բայց այդ հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն, որպեսզի շատ խորը և իմաստավորված հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության առումով մենք շատ հավակնոտ և ակտիվ արտաքին քաղաքականություն ունենք, որը համաշխարհային թատերաբեմում շատ աշխույժ է։

Այո, այո, նաև այս տարածաշրջանում, մենք ձգտում ենք ակտիվ լինել Կովկասի տարածաշրջանում, ուզում ենք՝ դիվանագիտական և անվտանգության լավ պայմանավորվածություններ և համակարգեր գործեն բոլոր պետությունների միջև։ Մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունենք և ուզում ենք, որ բոլոր գործընկերները, բոլոր պետություններն առաջ շարժվեն և օգտվեն անվտանգության և բարեկեցության այս հանգամանքներից այնքանով, որքանով կառավարությունները և ժողովուրդները կարող են այդ ամենից օգուտ քաղել։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք դա շատ ենք կարևորում՝ հաշվի առնելով, որ դուք երիտասարդ ժողովրդավարություն եք, հինավուրց ազգ, հինավուրց քաղաքակրթություն, բայց երիտասարդ ժողովրդավարությամբ, և մենք հավատացած ենք, որ այդ ժողովրդավարության ամրապնդումը շատ կարևոր է»,-ասել է նա։

Երևանում Դոքերթին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշին յանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նա հայտարարել է, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։

Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա այցելել է նաև Հայաստանի պատմության թանգարան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---