Փաշինյան․ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին25 մայիսի 2023 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում, որին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ «Դրա հիման վրա մենք լավ առաջ ենք շարժվում դեպի մեր հարաբերությունների կարգավորում»,-ասել է Փաշինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների մասին, ինչը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի շրջանակում։ «Ես հուսով եմ, որ կարճ ժամանակում նորմալ, կառուցողական երկխոսություն կսկսվի Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-ասել է Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպմանը կհաջողվի կոնսենսուսի գալ վիճահարույց հարցերի շուրջ։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |