Վարչապետը՝ Ալիևի խոսքերի մասին․ Բաքուն և միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն՝ սա հրաժարո՞ւմ է Բրյուսելի պայմանավորվածություններից![]() 29 մայիսի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Արձագանքելով արցախահայերին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի հայտարարություններին՝ վարչապետն ընդգծել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից, հայտնում է Factor.am-ը: Իլհամ Ալիևը մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։ Փաշինյանն առնվազն անհասկանալի է որակել Ալիևի մի շարք հայտարարություններ։ «Եվ ես կարծում եմ՝ մեր գործընկերներից այս հարցի պատասխանը պետք է ստանանք: Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցվեն, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք: Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում, այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- նշել է վարչապետը: Ալիևն իր ելույթում ասել է․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։ ![]() ![]() Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |