ԵՄ առաքելությունը 3 նոր օպերատիվ կետ կբացի՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

ԵՄ առաքելությունը 3 նոր օպերատիվ կետ կբացի՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում

PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել 3 լրացուցիչ օպերատիվ կետ՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացրել տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից ստացված դիտարկումների վրա, գրում է Factor.am-ը։

Նա նշել է, որ աշխատանքի առաջին 3 ամիսների ընթացքում առաքելությունը, ընդհանուր առմամբ, իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ։

«Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ։ Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստվածության։ Մեր նպատակն է՝ նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- ասել Ռիտերը։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է փետրվարից՝ երկու տարի ժամկետով։

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---