Սարգսյան. ԵԱՏՄ երկրների հանդեպ պատժամիջոցները ՀՀ-ի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում 9 հունիսի 2023 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների դեմ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում, հայտնում է Sputnik Արմենիան։ Սարգսյանն ընդգծել է, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։ «Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է»,– նշեց նա։ Նա անդրադարձել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան և ևս 2 այլ երկիր շրջանցում են ռուսական պաժամիջոցները։ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը շեշտել է, որ այդ առումով ռիսկեր կան, որ Արևմուտքը կարող է ճնշումները մեծացնել Հայաստանի նկատմամբ։ Սարգսյանն ընդգծել է` ռիսկեր և ճնշումներ եղել են նաև այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի վրա։ Նա վստահեցրել է, որ այսօր էլ ՀՀ ներկայիս իշխանությունը ռիսկերը նվազեցնելու համար օգտագործում է այն մեխանիզմները, որոնք գործածվել են իր վարչապետ լինելու տարիներին, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Արևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն են թողել ԱՊՀ երկրների վրա կառուցվել են ապագայի ծրագրեր, մասնավորապես բիզնեսի աջակցման համար։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը |