Հայաստանի շախմատիստները չեն մեկնի Բաքու՝ անվտանգության նկատառումով

Հայաստանի շախմատիստները չեն մեկնի Բաքու՝ անվտանգության նկատառումով

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստերները չեն մասնակցի Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Նա նշել է Նաև, որ որոշումը կայացվել է՝ ելնելով հայ շախմատիստների անվտանգության նկատառումից, գրում է «Առավոտը»։

Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանցից՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը կայանալու է հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում։

Ավելի վաղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այժմ ելույթ է ունենում ԱՄՆ դրոշի ներքո, սոցցանցում գրել էր, որ ցանկանում է մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, սակայն «որպես հայ իրեն ապահով չի զգա Ադրբեջանում»։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---