Ucom-ում զեղչվել է ի սկզբանե մատչելի Samsung Galaxy A13-ը

Ucom-ում զեղչվել է ի սկզբանե մատչելի Samsung Galaxy A13-ը

PanARMENIAN.Net - Մինչև հունիսի 30-ը Ucomընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A13 32 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնն ընդամենը 45,900 դրամով նախկին 50,900-ի փոխարեն։ Սմարթֆոնը հասանելի է բաց կապույտ և սև երանգներով։

Սմարթֆոնի 6․6-դյույմանոց Infinity-V էկրանը և 4 տեսախցիկը, որոնցից հիմնականը 50 ՄՊ է, թույլ կտան ստեղծել ու վայելել հիանալի լուսանկարներ ու տեսանյութեր: Հիշարժան պահերը հնարավոր է ֆիքսել նաև խորը, ուլտրալայն և մակրո տեսախցիկների միջոցով։ Մեծ էկրանն ու երկարակյաց մարտկոցն այս մատչելի սմարթֆոնի կարևոր բաղադրիչներից են։

«Ucom-ում միշտ հնարավոր է գտնել շատ մատչելի գնով հզոր սմարթֆոններ, որոնք թույլ կտան ոչ միայն մշտական կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլև ներբեռնել ու օգտվել ուղեղը մարզող բազմաթիվ հավելվածներից՝ մաթեմատիկական գլուխկոտրուկներից, ընդհանուր զարգացվածության համար նախատեսված հարցաշարերից, տրամաբանական խնդիրներից և այլն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Samsung Galaxy A13- ը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---