Պուտինը Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ

Պուտինը Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Նա ասել է, որ Պրիգոժինի գործողությունները դավաճանություն են, հարված մեջքից, և որ ցանկացած ներքին խռովություն սպառնալիք է պետականությանը, գրում է ՌԲԿ-ն։

Պուտինը չի նշել Պրիգոժինի անունը, սակայն խոսել է «Վագների» մասին՝ հավելելով, որ դավաճանության են հանգեցրել «անհամաչափ նկրտումներն ու անձնական շահերը»։

«Որպես ՌԴ նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար ես ամեն ինչ կանեմ` պաշտպանելու համար երկիրը, սահմանադրական կարգը։ Այն անձը, որը խռովություն է կազմակերպել և զենք ուղղել մարտական ընկերների վրա, հանցագործություն է կատարել և պատասխան է տալու դրա համար»,-ասել է Պուտինը։

Նա զգուշացրել է, որ «գործողությունները լինելու են կոշտ», իսկ դավաճանության ուղին բռնած բոլոր անձինք կպատժվեն, զինված ուժերին տրվել են համապատասխան հրամաններ։

Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ շետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---