Թուրքիան եւ Սիրիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիան եւ Սիրիան ծրագրում են իրենց ծավալով աննախադեպ համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, զորավարժությունները կանցկացվեն Սիրիայի տարածքում` թուրքական սահմանի երկայնքով, եւ կտեւեն մինչեւ ապրիլի 29-ը:



Թուրքիայի զինված ուժերի մամլո ծառայության հայտարարության մեջ պարզաբանվում է, որ համատեղ վարժանքի նպատակը «երկու երկրների ցամաքային զորքերի միջեւ համագործակցության ամրապնդումն ու մեր զինված ուժերի զորամասերի եւ ստորաբաժանումների փոխգործակցության համաձայնեցումն է»:



Ինչպես նշում են փորձագետները, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդ Սիրիայի միջեւ համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկված Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման փորձերի համատեքստում:



Իսրայելը, իր կողմից, հայտարարել է, որ մտադիր է սեւեռուն հետեւել թուրք-սիրիական զորավարժություններին: Հարկ է նշել, որ նախօրեին Թուրքիան հայտարարել էր Քուվեյթի հետ ըմբռնման եւ ռազմական համագործակցության նասին հուշագիր ստորագրելու մտադրության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---