Ծանրորդներ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանն ու Աննա Ամրոյանը՝ պատանեկան ԵԱ հաղթողներ10 հուլիսի 2023 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե: Ծանրորդներ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանն ու Աննա Ամրոյանը դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ։ Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Հրում վարժությունում, գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը, Էմմա Պողոսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ռեկորդ է սահմանել: Հայ մարզուհին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել նաև 2022 թվականին՝ մինչև 15 տարեկանների պայքարում: Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել է 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին: Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել է Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ կանանց 71 կգ քաշային պայքարում Ալինա Սուքիասյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ 185 կգ արդյունքով (85+100 կգ): Ավելի վաղ, պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ) և Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |