Honor Choice X3 անլար ականջակալ` Ucom-ից Honor սմարթֆոններ գնողներին

Honor Choice X3 անլար ականջակալ` Ucom-ից Honor սմարթֆոններ գնողներին

PanARMENIAN.Net - Մինչև օգոստոսի 7-ը Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom առցանց խանութում Honor ապրանքանիշի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Honor Choice X3 կամ Honor Choice X3 Lite անլար ականջակալ։ Առաջարկը գործում է մասնավորապես 128 ԳԲ ներքին հիշողությամբ Honor X7 և Honor X9 մոդելների համար, որոնց մանրածախ գինը համապատասխանաբար 85,900 և 117,900 դրամ է, ինչպես նաև 256 ԳԲ ներքին հիշողությամբ Honor 70 մոդելի համար է, որի արժեքը 199,900 դրամ է։

Honor 70-ի օգտատերերը սմարթֆոնի հետևի մասում կգտնեն երեք տեսախցիկ, այդ թվում՝ հսկայական 54-մեգապիքսելանոց Sony IMX800 լայն սենսորային տեսախցիկը առավել ընդգրկուն կադրեր ստանալու համար, ևս մեկ՝ 50 Մպ ուլտրալայն, ինչպես նաև 2 Մպ տեսախցիկները՝ պատկերի խորությունն ընդգծելու համար: Առջևի 32 Մպ տեսախցիկը կապահովի սելֆիների անթերի որակ, իսկ Multi-Video հնարավորությունը թույլ կտա տեսանյութեր ստեղծել միաժամանակ երկու տեսախցիկներով։

«Ucom-ում միշտ հնարավոր է գտնել արագագործ ու ժամանակակից մարդու պահանջներին համապատասխանող այնպիսի սմարթֆոն, որը Level Up կանխավճարային ու հետվճարային սակագնային պլանների համադրությամբ կդառնա կարևոր օգնական Ձեր ամենօրյա աշխատանքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշված Honor սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։ Ապառիկ գնման դեպքում Honor X7 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 1790 դրամից, Honor X9՝ ամսական սկսած 2460 դրամից, իսկ Honor 70 սմարթֆոնը՝ ամսական սկսած 4160 դրամից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---