Հրանտ-Լեոն Ռանոսն ազատվել է պարտադիր զինծառայությունից

Հրանտ-Լեոն Ռանոսն ազատվել է պարտադիր զինծառայությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմք է ընդունվել կառավարության 2019-ի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը։ Այդ մասին ասվում է կառավարության հիմնավորման մեջ։

Ռանոսը Հայաստանի հավաքական է հրավիրվել մարտի 15-ին։ Նա հանդես է գալիս նաև «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---