Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին պատանիների ԵԱ-ում

Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին պատանիների ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Ասլանլի Կանանիի նկատմամբ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխել է մարտավարությունը և վստահ հաղթանակ տարել 5։0 հաշվով։

75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը հաղթել է իսպանացի Կարբոնել Բոնդանոյին։

Եվրոպայի առաջնությունում գեղեղեցիկ հաղթանակ է տոնել նաև հավաքականի ամենաբարձրահասակ մարզիկը` 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Բուլղացացի Ստոյան Պետրովի հետ մենամարտում նա նոկդաունի է ենթարկել բուլղարացի բռնցքամարտիկին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---