Կոալիցիոն ուժերը հարգանքով են վերաբերվում Հայ Հեղափոխական Դաշնակցության որոշմանը

PanARMENIAN.Net - Արձագանքելով քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարացնելու վերաբերյալ Հայ Հեղափոխական Դաշնակցության հայտարարությանը`Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. « Որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ աոալիցիային իր մասնակցությունը դադարացնելու վերաբերյալ Հայ Հեղափոխական Դաշնակցության հայտարարությանը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրակա֊նացվել եւ իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համա֊պատասխան եւ ողջունում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Հայտարարությունում նաեւ ընդգծվում է Հայաստանի իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի կարեւորությունը: «Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դրական գնահատելով մեր համատեղ աշխատանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ եւ կարեւորելով բազմակարծությունն իբրեւ արժեք` մենք հարգանքով ենք վերաբերում Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումներին: Կարծում ենք, որ հետայսու եւս հնարավոր կլինի համաձայնեցված մոտե֊ցումներ ունենալ եւ համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբե֊րող հարցերի լայն շրջանակում», - նշվում է Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---