Վարչապետ․ Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ԼՂ պաշարումը կասեցնելու համար

Վարչապետ․ Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ԼՂ պաշարումը կասեցնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբոլոգում անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նշել է, որ միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով ԼՂ պաշարումը կասեցնելու համար։

«Տևական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է, սակայն, միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով ԼՂ պաշարումը կասեցնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---