Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել

Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել

PanARMENIAN.Net - 2017-ին Լևոն Բրուտյանի հիմնադրած և ԱՄՆ-ում գործող Collectly ֆինտեխ-ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների և հիվանդների միջև փոխհաշվարկների գործընթացը, 29 մլն դոլարով է փակել Series A ներդրումային փուլը։

Այս ներդրումից հետո ընկերության ընդհանուր կապիտալը հասնում է 34․1 միլիոն դոլարի, հայտնում է Արմենպրեսը։

Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures վենչուրային ընկերությունը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures-ի, Burst Capital-ի CABRA VC-ի և Davidovs VC-ի մասնակցությամբ։

Պասադենայում գործող ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին՝ Լևոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) և Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: TechCrunch-ը հաղորդում է, որ Collectly-ն օրական ավելի քան 300 հազար վճարում է մշակում, իսկ ընկերության շահույթն ամեն տարի եռապատկվում է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---