The Wall Street Journal. Մենք բոլորս հայ ենք

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին նահատակված հայերի հիշատակին նվիրված ուղերձում Բարաք Օբաման ճիշտ վարվեց, չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, The Wall Street Journal-ի էջերում պնդում է Հյու Փոուպը, որը International Crisis group-ի Ստամբուլի ներկայացուցիչն է: Ըստ Փոուպի, այդպիսով Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը, սակայն պահպանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փխրուն գործընթացը: Նրա փոխզիջումային որոշումը զիջում չէ Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմավարական շահերին, այլ պահանջ է, որ երկու կողմերը դուրս գան պատմական փակուղուց:



Ապրիլի 24-ի ուղերձում Օբաման «ցեղասպանություն» բառի փոխարեն կիրառեց 1915թ. վայրագությունների հայկական անվանումը` Մեծ եղեռն, որը նշանակում է «մեծ աղետ մարդկանց պատճառով», նշում է հեղինկաը: «Ցեղասպանություն» բառեզրը ընդունելի չէ թուրքերի համար, քանի որ իրենք ցանկանում են, որ հաշվի առնվի իրադարձությունների իրենց վարկածը, ինչպես նաեւ մտավախություն ունեն, որ հայերը դատարանով պատերազմական տուգանք ու փոխհատուցում կպահանջեն: Թուրքիայում շուրջ 80 տարի 1915թ, իրադարձությունների հրապարակային քննարկման տաբու էր գործում եւ միայն այժմ է հասարակությունը իմաստավորում նոր փաստերն ու կարծիքները, գրում է The Wall Street Journal-ը «Մենք բոլորս հայ ենք» հոդվածում:



Հեղինակը մերձեցման բազում ուրախալի նշաններ է տեսնում` այդպես, 2007թ. ազգայնամոլների կողմից Հրանտ Դինքի սպանությունից հետո Ստամբուլում 100 հազար մարդ դուրս եկավ ցույցի «Մենք բոլորս հայ ենք» պաստառներով: Դեկտեմբերին թուրք մտավորականները սկսեցին ստորագրություններ հավաքել 1915թ. իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու կոչի տակ: Արեւմուտքի շատ հայ մեծություններ շնորհակալություն հայտնեցին թուրք մտավորականներին նրանց նախաձեռնության համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսական նկատառումները ստիպում են նրան ընդլայնել շփումները Թուրքիայի հետ` բաց սահմանը դարպաս կլինի դեպի Արեւմուտք: «Հաշտեցման այս միտումը հայ-թուրքական սահմանը բացելու վերջին մի քանի տասնյակ տարիների ամենաիրական շանսն է»,-ասում է Փոուպը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---