IDBank-ի պարտատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել առցանց․ Դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշն է

IDBank-ի պարտատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել առցանց․ Դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2MER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

‌· Ընդհանուր ծավալը` 3 մլն ԱՄՆ դոլար

· Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,25 %

· Շրջանառության ժամկետը` 27 ամիս

· Արժեկտրոնի վճարում` եռամսյա պարբերականությամբ

· Մարման ամսաթիվ` 03/11/2025

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո դրանք ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է։

‌Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---