Jump Dev Conference-ը Երևանում կմիավորի հայտնի ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայ մասնագետներին

Jump Dev Conference-ը Երևանում կմիավորի հայտնի ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայ մասնագետներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին ՏՏ ոլորտի մասնագետների համար Երևանում կկայանա Jump Dev Conference-ը, որի ընթացքում աշխարհահռչակ մի շարք ընկերությունների՝ Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կպատմեն ոլորտի վերջին միտումների մասին։

Ընդգրկված թեմաները ներառում են լայն շրջանակ և անդրադառնում ոչ միայն ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, այլև cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և մի շարք այլ թեմաների:

Jump Dev Conference-ը խոստանում է լինել ժամանակակից ինտերակտիվ միջոցառում, որը կմիավորի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական էնտուզիաստներին և կդառնա նեթվորքինգի ու փորձի փոխանակման հնարավորություն հայ մասնակիցների համար: Կոնֆերանսը նպատակ ունի խթանել համագործակցայնությունը ՏՏ ոլորտում, ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան միավորել ստեղծագործ մտքերը, սովորեցնել և ոգեշնչել միմյանց:

Կոնֆերանսը կազմակերպվում է հայկական Ucraft ընկերության կողմից, որը գրանցել է մեծ հաջողություն միջազգային շուկայում: Ucraft-ի օգնությամբ միլիանավոր անհատներ և կազմակերպություններ կարողացել են ստեղծել կայք կամ օնլայն խանութ, ներկայանալ օնլայն հարթակում և ընդլայնել բիզնեսը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ:

Միջոցառումն անցկացվելու է Altezza by Armenian Helicopters տարածքում: Մասնակցել ցանկացողները կարող են ձեռք բերել տոմսերը հատուկ արժեքով մինչ օգոստոսի 10-ը՝ այցելելով կայք, իսկ օգոստոսի 10-ից հետո կգործի տոմսերի այլ արժեք: Գործում են նաև հատուկ մասնակցության պայմաններ ուսանողների և կազմակերպությունների համար: Նախատեսվում է մասնակիցների ընդամենը 300 տեղ:

Մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկա գտնվելու միջոցառման ոչ միայն ֆիզիկապես, այլև մետավերսում՝ իրական ժամանակում հետևելով միջոցառմանը վիրտուալ իրականության մեջ:

Jump Dev Conference-ին, խոսնակներին, թեմաներին, անցկացման վայրին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կոնֆերանսի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---