Հայ հանդիսատեսը ծանոթանում է Գրիգորովիչի «Սպարտակի» հետ

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երրորդ երեւանյան բեմադրությունը հանդիսատեսին կներկայացվի մայիսի 5-ին եւ 6-ին Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ռուս ականավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի բեմադրությունը պատրաստվում է ընթացիկ տարվա սկզբից: Ձմռանը Գրիգորովիչը Երեւան ժամանեց, որպեսզի ղեկավարի փորձերը:



1954թ. ստեղծված «Սպարտակ» բալետը Երեւանում բեմադրել են Չանգան` 1961թ. եւ Վիլեն Գալստյանը` 1977թ.: Յուրի Գրիգորովիչն ինքը «Սպարտակը» բեմադրել է 1958թ. Մեծ թատրոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---