Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտի» խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Յուսուպովի պալատում տեղի է ունեցել «Կովկասը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտի» միջազգային խորհրդաժողովը: Կովկասյան ուղղությամբ ՌԴ քաղաքականության ակտուալ խնդիրներն ավանդաբար գտնվում են միջոցառման կազմակերպիչ` Ահաբեկչական սպառնալիքների վերլուծության կենտրոնի ուշադրության կենտրոնում: Բանավեճին մասնակցել են Ռուսաստանի փորձագիտական հանրության, ազգային համայնքների եւ ընկերակցությունների (հայկական, վրացական, քրդական) ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից:



Զեկուցողների ուշադրության կենտրոնում էին ոչ միայն Հարավային Կովկասի հետ կապված թեմաները: Անդրեյ Արեշեւը նշել է, որ Կովկասը գնալով ավելի է կապակցվում Կենտրոնական Ասիայի հետ: Միացյալ Նահանգների քաղաքականությունը տարածաշրջանում նոր վարչակազմի գալուն պես չփոխվեց, հակառակը, այն դառնում է ավելի ճկուն եւ դինամիկ: Տարածաշրջանի ժողովրդներին մշատպես նոր սխեմաներ եւ տարբերակներ են առաջարկում, եւ դրանք են, այլ ոչ թե ռուսական առաջարակները, որ քննարկման առարկա են դառնում, ինչը հիանալի կարելի է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների օրինակի վրա, որ վերջերս որոշակի դինամիկա ստացան: Այս հարցը, ներառյալ հայ-թուրքական կարգավորման հնարավոր հետեւանքները Ռուսաստանի եւ տարածաշրջանում նրա ռազմական ներկայության համար եւս անուշադրության չմատնվեցին: Անդրադարձ եղավ նաեւ էներգետիկ գործոնին ապագա պատերազմների հրահրման հարցում, կանգ առնելով Պարսից ծոցի, Կենտրոնական Ասիայի (ներառյալ չինական Սինցզյանը), Հարավային Կովկասի եւ Ուկրաինայի (Ղրիմ) իրավիճակներին: Ռազմական անկայունությունն անմիջական ազդեցություն է ունենում էներգակիրների գների վրա: Որպես հնարավոր ռազմական լարվածության առանցքային ինդիկատոր այս կամ այն տարածաշրջանում կարելի է նշել ռազմական ռիսկերից բեռների ապահովագրման սակագների զարգացումը: Ինչպես հայտնի է, այս սակագները հաստատում են համապատասխան ընկերությունները համապատասխան տարածաշրջաններում բախումնային ռիսկի զարգացումների վերաբերյալ բավականին հավաստի տեղեկությունների հիման վրա:



ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանի ելույթի թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներն էին: Ղարաբաղյան խնդիրն անհնար է լուծել առանց ԼՂՀ պաշտոնական ճանաչման եւ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ առկա վիճահարույց հարցերի հանգուցալուծման` հաշվի առնելով երկու կողմերի շահերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---