Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցը: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ «թուրքերի ու հայերի համատեղ պատմությունը հարկավոր է գնահատել օբյեկտիվ եւ գիտական տեսակետից, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա եւ անաչառ կերպով»:



Նիստում նաեւ շոշափվել է ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական գործողության շրջանակներում թուրքական զորքերրի լրացուցիչ զորակազմ Աֆղանստան գործուղելու հարցը: «Թուրքիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պայմաններում»,-ասել են նիստի մասնակիցները, որը վարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:



Քննարկվել են նաեւ իրավիճակը Իրաքում, Թուրքիայի էներգետիկ պահանջները եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում կայանալիք վաղաժամ ընտրությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---