Ադրբեջանի ՌՕՈւ–ն ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում

Ադրբեջանի ՌՕՈւ–ն ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՌՕՈւ–ն ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում՝ «օդաչուների մասնագիտական հմտությունների հետագա կատարելագործման նպատակով»։

Նշվում է նաև, որ թռիչքներն իրականացվում են ըստ տարեկան պլանի, գրում է Interfax.az-ը։

«Ըստ ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի, կատարվել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ, ինչպես նաև բարդ պիլոտաժային և մարտական մանևրներ տարբեր բարձրությունների վրա՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում և գիշերային ու ցերեկային ժամերին»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---