Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը չի ցրել «Ժառանգություն» կուսակցության կասկածները

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրավերով տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների եւ պատգամավորների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նախարարի հետ հանդիպումը պարզություն մտցրեց հայ-թուրքական բանակցությունների ընթացքի հարցում, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. «Երեկ խորհրդարանում արտգործնախարարի պատասխանները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր հարցերին ոչ միայն չցրեցին, այլ ավելի խորացրն մեր կասկածները»:



Լարիսա Ալավերդյանը հաղորդել է նաեւ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված մշակված սկզբունքների, մեթոդների ու մոտակա նպատակների առկայության մասին իրենց հարցի պատասխանները չեն ստացել, : «Մենք այդպես էլ չկարողացանք պարզաբանել, կապված է արդյոք «ճանապարհային քարտեզը» Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցերի հետ»: Պաշտոնական հաղորդագրություններն, որոնք ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որպես արտաքին քաղաքականության գերատեսչության հաջողություն, համոզիչ չեն»,-ասել է Լարիսա Ալավերդյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---