ՎՏԲ Հայաստան բանկի մաքուր շահույթը 2008-ի տվյալներով կազմում է 2,9 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՎՏԲ (Հայաստան) բանկի մաքուր շահույթը 2008-ի տվյալներով կազմում է 2.9 մլրդ դրամ 2007-ի 0.8 մլրդի փոխարեն: Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «ՎՏԲ (Հայաստան) բանկ» ՓԲԸ-ի տնօրինության տնօրեն-նախագահ Վալերի Օվսյաննիկովը:



«2008-ը բավական հետաքրքիր տարի էր, քանի որ առաջին կեսում բանկը ցույց տվեց շատ լավ տեղաշարժ, չնայած համաշխարհային տնտեսության ծանր վիճակին, ՎՏԲ (Հայաստան) բանկը ստացավ շատ լավ շահույթ»,- ասել է Օվսյաննիկովը:



Նրա խոսքերով, 2008-ի տվյալներով վարկային պորտֆելը ավելացել է 73 տոկոսով եւ տարեվերջին կազմել է 70.8 մլրդ դրամ, ինչը հաճախորդների զգալի աճի արդյունք է, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ եւ վարկավորման նոր ծրագրերի ներմուծման արդյունք, որոնք բանկն անցկացրել էր անցյալ տարի:



Ինչպես հայտնել է գլխավոր տնօրենը, հաճախորդների ձեռք բերած միջոցները կազմել են 27.4 մլրդ դրամ, իսկ արագ ներդրումների ծավալն աճել է 33 տոկոսով` համեմատած 2007-ի ցուցանիշների հետ եւ կազմել է 14.5 մլրդ դրամ:



Բանկի մաքուր գործառույթային եկամուտը 2008-ի տվյալներով կազմել է 9.1 մլրդ դրամ` ավելանալով մոտավորապես 78-79 տոկոսով` համեմատած 2007-ի հետ, հաղորդել է նա:



«Բացի եկամուտների շահույթի փաստացի ցուցանիշներից, որոնք մեզ համար կարեւոր են, քանի որ ՎՏԲ մեծ խմբի մաս ենք հանդիսանում, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կապիտալի շահութաբերության գործակիցը, եկամուտների շահութաբերության գործակիցը»,- նշել է Օվսյաննիկովը:



Կապիտալի շահութաբերության գործակցի ցուցանիշը, գլխավոր տնօրենի խոսքերով, 2008-ին կազմել է 12.5 տոկոս, իսկ եկամուտների շահութաբերության գործակիցը կազմել է 3 տոկոս, 2008-ին ավելացել է 9.2 տոկոսով եւ համապատասխանաբար 2.4 տոկոսով 2007-ի փոխարեն:



«ՎՏԲ (Հայաստան) բանկ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր է համարվում ՎՏԲ բանկ ԲԲԸ-ն: ՎՏԲ (Հայաստան) բանկ ՓԲԸ-ը գործում է 2004-ից (2006-ի հունիսից ՎՏԲ անվան տակ) N 64 31.10.1996թ. հավաստագրման հիման վրա բանկային գործունեություն վարելու վերաբերյալ, որը տրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:



2008-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի մասնաճյուղային ցանցը կազմված էր 78 մասնաճյուղերից, որոնք գործում են Հայաստանի ամբողջ տարածքում: Դրանցից 31 մասնաճյուղը Երեւանում եւ 47-ը` հանրապետության մարզերում:



Ծառայությունների հատվածում Բանկը իրավաբանական անձանց բանկային կոմերցիոն ծառայությունների եւ արտադրանքի լայն տեսականի է առաջարկում, այդ թվում մանր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների վարկավորում, արտաքին առեւտրային գործառույթների հաշվարկներ, դեպոզիտներ եւ դրամարկղահաշվարկային սպասարկում, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաեւ լիզինգ եւ գանձապահական ծառայություններ, որոնք ներկայացվում են մանր եւ միջին բիզնեսի ձեռնարկություններին եւ ֆինանսային կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց ծառայությունն իր մեջ ներառում է ֆինանսական ծառայություններ, այդ թվում ներդրումների վերաբերյալ գործառույթներ, վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտային ծառայություններ եւ այլն:



2008-ի սկզբին Բանկում հաշվվում էին մոտ 800 աշխատակիցներ :
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---