ՀՀ ԱԺ խոսնակն առաջարկել է Դաշնակցությանը պահպանել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստում խոսնակ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից առաջարկեց Դաշնակցության ներկայացուցիչներին չլքել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները եւ ետ կանչել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարականների իրենց դիմումները:

ՀՅԴ մամլո քարտուղար Արեգ Սավբուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել, որ «հարցը դեռեւք քննարկվում է փակ դռների ետեւում եւ դեռեւս ոչինչ հայտնի չէ»:



Իրազեկ աղբյուրներից PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել, որ մի քանի րոպե առաջ քննարկումն ավարտվել է առանց որեւէ որոշում կայացնելու եւ կշարունակվի վաղը: Կուսակցությունն առավել հակված է պահպանել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, քանի որ մասնակցությունը, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի աշխատանքներին թույլ կտա Դաշնակցությանը վերահսկել եւ ժամանակին արձագանքել Հայաստանի համար կարեւորագույն մարտահրավերներին: Նման որոշման կայացման համար արդեն այսօր խոչընդոտ է դարձել հասարակության աչքերում կուսակցության իմիջը կորցնելու վտանգը: Քննարկունը կշարունակվի վաղը:



Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն պաշտոնապես հրաժարվեց կոալիցիային հետագա մասնակցությունից: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը զբաղեցնում է Հայաստանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, Արմեն Ռուստամյանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, իսկ Արթուր Աղաբեկյանը` պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---