The Guardian. Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում դեռեւս տաբու է մնում30 ապրիլի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը դեռեւս վտանգավոր է հրապարակավ քննարկել Թուրքիայում: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը «Ձգտելով պահել թուրքական տաբուն» հոդվածում: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Էլլիսը հիշատակում է Հայոց ցեղասպանության մասին Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի եւ Հրանտ Դինքի կարծիքները եւ նշում, որ դեռեւս գործում է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որն արգելում է օգտագործել «ցեղասպանություն» բառը 1915 թվի իրադարձությունների առնչությամբ:«Այնուամենայնիվ, թուրք հասարակայնության գիտակցության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր: Թուրք մտավորականության «Հայե'ր, ներե'ք մեզ» ինտերնետ-քարոզարշավը եւ ապացույցների բացակայության պատճառով քրեական գործ հարուցելուց հրաժարվելն արդեն առաջընթաց էհանդիսանում»,- գրում է Էլլիսը: Նա նաեւ գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ին ձեռնածում էր երկու քարերի միջեւ եւ արդյունքում ենթարկվեց երկու կողմերի քննադատությանը: Հոդվածն ավարտվում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերով. «Թուրքիան պետք է դադարեցնի պատմական հարցի դիտարկումը որպես քրեական հանցագործություն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |