30 հոկտեմբերի 2023 - 13:29 AMT
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող World Travel Awards մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour 2023 մրցանակի։

2022-ի ընթացքում ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նշանավորելով իր գերազանցությունը ոլորտում՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour 2022 թվականին, այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն Brandy Distillery Tour 2022 մրցանակին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։