Բեյրութում թուրքական մշակույթի շաբաթի դեմ բողոքի ցույց է կայացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Բեյրութում ֆեմինիստական շարժման մոտ 20 ակտիվիստներ ՅՈՒՆԵՍԿՈ-ի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել թուրքական մշակույթի շաբաթ չանցկացնելու պահանջով: Ակտիվիստների կարծիքով, թուրքական մշակույթի միջոցառումների անցկացումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրից մեկ շաբաթ անց XX դարի առաջին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հանդեպ անհարգալից վերաբերմունքի նշան է:

Ցույցի ընթացքում ակտիվիստները կրում էին ցուցապաստառներ եւ պահանջում Հայոց ցեղասպանության ճանաչում: Լիբանանի ոստիկանությունը ձերբակալել է 15 ակտիվիստների, որոնց մոտ երեք ժամ շարունակ պահել են ոստիկանական բաժանմունքներում, հաղորդում է MENASSAT-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---