Տիգրան Քոթանջյանը «Dubai Open»-ի 5-րդ փուլում զիջել է առաջատարի դիրքերը 1 մայիսի 2009 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը Դուբայում շախմատի «Dubai Open» 11-րդ բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում է շեյխ Ռաշիդ Բին Համդանի գավաթը, 5-դ փուլում 4 միավորներով կիսում են մրցաշարային սադղակի 4-13-րդ տեղերը:Տիգրան Քոթանջյանը, որն առաջին 4 փուլերում փայլուն ելույթ ունեցավ ու միանձնյա գլխավորում էր մրցաշարային սանդղակը, 5-դ փուլում կրեց իր առաջին պարտությունը` սպիտակներով զիջելով Բելգիայի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոյին: Աշոտ Անաստասյանն իր հերթին իր չորրորդ հաղթանակը տարավ եւ միավորներով հավասարվեց Քոթանջյանին: 4.5 միավորներով առաջատար են Վադիմ Մալախատկոն, Պարագվայի շախմատիստ Աքսել Բաչմանը եւ ռուս Պավել Մալետինը: Հայաստանի կողմից մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ, այդ թվում` Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Խոջայանը եւ Աղասի Ինանցը: Հայ շախմատիստների մրցաշարային դրությունը 5 փուլերից հետո` 4-13. Տիգրան Քոթանջյա, Աշոտ Անաստասյան - 4 միավոր 14-34.Հրանտ Մելքումյան - 3.5 35-60. Սուրեն Պողոսյան - 3 61-76. Վարդան Խոջայան, Աղասի Ինանց - 2.5 Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 45000 ԱՄՆ դոլար, որից 1-ին տեղի համար` 6000, 2-րդի համար` 5000, 3-րդի համար` 4000 դոլար: Մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով` 9 շրջան: Ժամանակի հսկողությունէ` 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի վերջը` յուրաքանչյուր քայլում ավելացնելով 30 վայրկյան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |