Խելացի գաջեթներ, սարքեր և սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակն է. Ucom-ում մինչև նոյեմբերի 29-ը Սև ուրբաթ է

Խելացի գաջեթներ, սարքեր և սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակն է. Ucom-ում մինչև նոյեմբերի 29-ը Սև ուրբաթ է

PanARMENIAN.Net - Սև ուրբաթի առաջարկի շրջանակում նոյեմբերի 22-29-ը ներառյալ Shop.ucom.am կայքում կգործեն տարվա ամենասպասված զեղչերը: Ուղիղ մեկ շաբաթ հաճախորդները Ucom-ի առցանց խանութից կարող են ձեռք բերել սմարթֆոններ, պլանշետներ, խելացի ժամացույցներ, հեռուստացույցներ ու ռոբոտ փոշեկուլներ շատ մեծ զեղչերով:

«Մենք հոգացել ենք, որպեսզի տոներին ընդառաջ մեր հաճախորդները կարողանան լավագույն գնով ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ իրենց և իրենց սիրելիների համար։ Ucom-ից գնված նվերները սովորաբար ամենասպասվածն ու օգտակարն են, ուստի մենք ազդարարում ենք տարվա ամենամեծ զեղչերի և լավագույն առաջարկների մեկնարկը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սև ուրբաթի առաջարկները տարածվում են բազմաթիվ սարքավորումների վրա, որոնք ներկայացված են Ucom-ի առցանց խանութում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում կարելի է ձեռք բերել Xiaomi MI 4S 55 հեռուստացույցը 209,900-ի փոխարեն՝ 163,722 դրամով, Apple Watch S8 45mm սմարթ ժամացույցը 264,900-ի փոխարեն՝ 193,377 դրամով, Realme 8i 4/64GB սմարթֆոնը 85,900-ի փոխարեն՝ 49,900 դրամով:

Առաքումներն իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում անվճար:

Ucom-ի առցանց խանութում կարելի է գնումներ կատարել նաև ապառիկ տարբերակով:

Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ucom-ի սրահներում ու առցանց խանութում ներկայացված են լավագույն խելացի տեխնոլոգիաներն ու լուծումները` գնման կանխիկ և ապառիկ տարբերակներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---