Դեկտեմբերի 1–ի տիեզերք կարձակվի ՀՀ առաջին հայրենական «Հայասաթ-1» արբանյակը․ Ուղիղ հեռարձակում կլինի

Դեկտեմբերի 1–ի տիեզերք կարձակվի ՀՀ առաջին հայրենական «Հայասաթ-1» արբանյակը․ Ուղիղ հեռարձակում կլինի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1–ի երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է ժամը 21:00-ին, հայտնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

«Այսօր երեկոյան բոլորս սրտատրոփ հետևելու ենք, թե ինչպես է SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։

Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ հետևելու այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռարձակմանը կարելի է հետևել YouTube-յան ալիքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---