Հայկական Picsart-ը և Sololearn-ը՝ Apple-ի տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում

Հայկական Picsart-ը և Sololearn-ը՝ Apple-ի տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են արհեստական բանականության ինտեգրումով տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում, որը կազմել է Apple-ը, հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Նշվում է, որ Picsart հավելվածը մի շարք գործիքների հնարավորություն է տալիս, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել հետնանկարը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ և այլն:

Sololearn-ում ԱԲ Kodie հրահանգիչը կարող է գտնել ծրագրային կոդի սխալները և հուշումներ անել:

Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---