Ucom-ն ու Smartcom–ը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ–ի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

Ucom-ն ու Smartcom–ը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ–ի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

PanARMENIAN.Net - Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն: Դեկտեմբերի 11–ին աշխատակիցները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելել էին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ-COAF) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն և հանձնել երեխաների ցանկալի նվերը:

ՔՈԱՖ-ի շահառու 55 երեխա ստացել է uKid խելացի ժամացույցներ, որոնք պատրաստել էին Ucom-ի աշխատակազմն ու Smartcom ընկերությունը: Նպատակը երեխաների ապահով ու անվտանգ տեխնոլոգիական ինտեգրումն էր:

«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կապի ազգային օպերատորը տրամադրել է խելացի ժամացույց, որը uKid հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս ծնողին սմարթֆոնով հետևել երեխայի տեղաշարժին: Ucom ընկերությունը տրամադրել է SIM քարտեր` uKid սակագնային պլանով, որից երեխաները կարողանալու են անվճար օգտվել մեկ տարի շարունակ:

«Այսօր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի փոքրիկ շրջանավարտները, որոնք 3-5 տարեկան հասակում օգտվել են մանկան զարգացման մեր ծառայություններից, Ucom և Smartcom ընկերությունների կողմից որպես նվեր ստացան խելացի ժամացույցներ։ Այս յուրահատուկ սարքերը երեխաներին հնարավորություն կտան մեկ քայլ ավելի մոտ լինել բարձր տեխնոլոգիաներին և միաժամանակ ապահովել ծնողների կողմից վերահսկման մեխանիզմը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

Նշենք, որ այցի շրջանակում Ռալֆ Յիրիկյանը շրջայց է կատարել ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել երեխաների հետ, զրուցել կենտրոնի հնավորությունների և մատուցվող ծառայությունների մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---