Մելիքբեկյան․ Օզբիլիսը չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի որակներ, որոնք թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին

Մելիքբեկյան․ Օզբիլիսը չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի որակներ, որոնք թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին

PanARMENIAN.Net - ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին, խոսել է այն մասին , թե ինչպիսի մրցակից է իր համար Արաս Օզբիլիսը և ինչու է ինքը ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ Մելիքբեկյանի՝ Օզբիլիսը չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին։

«Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիսին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին»,–ասել է նա:

Խոսելով վերընտրվելու որոշման մասին՝ Մելիքբեկյանը նշել է, որ որոշումը հեշտ չի եղել։

«Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք»,–ասել է նա։

Դեկտեմբերի 23–ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Արմեն Մելիքբեկյանը ֆեդերացիան ղեկավարում է 4 տարի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---