HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն. Ստեղծված է զարմացնելու համար19 դեկտեմբերի 2023 - 10:49 AMT PanARMENIAN.Net - HONOR ընկերությունը թողարկել է նոր X9b սմարթֆոնը ։ Չնայած մատչելի գնին, նորույթը առանձնանում է մի շարք հետաքրքիր բնութագրերով։ Օրինակ, այն ստացել է ավելի ամուր կառուցվածք, ինչի շնորհիվ դարձել է անհավանականորեն դիմացկուն ընկնելու դեպքում։ Ստորև բերվածը նոր HONOR X9b-ի այն լավագույն որակների ցանկն է, որոնք առնանձնացնում են նորույթը մրցակիցների շարքից։ Պրեմիում կարգի արտաքին Արտադրողը որոշակի շքեղություն է հաղորդել միջին գնային սեգմենտի սմարթֆոնին։ Եվ իրո՛ք, HONOR X9b ակնհայտորեն ավելի թանկ տեսք ունի, քան դրա իրական արժեքն է։ Սա առանձնակի նկատելի է նարնջագույն տարբերակում։ Այն ստացել է հատուկ ծածկույթ, որը թե՛ արտաքնապես, թե՛ շոշափելիս՝ կաշի է հիշեցնում, ինչը ավելի թանկ ու շքեղ տեսք է տալիս։ Տարբերանշանի ու տեսախցիկների բլոկի շրջանակի ձևավորումը ոսկեգույն է, ինչը համահունչ է հետևի վահանակի հետ և կրկին շքեղության շեշտեր է հաղորդում։
Եթե գերադասում եք դասական լուծումներ, ապա հասանելի են նաև կանաչ ու սև տարբերակները։ Դրանք ևս պրակտիկ են, քանի որ արտաքին ծածկույթը փայլատ է և չի կեղտոտվում։ Ընդ որում ոսկեգույն շեշտադրումներով սև տարբերակն իր շքեղությամբ ձգտում է հետ չմնալ նարնջագույնից։
Պաշտպանվածություն HONOR X9b-ն իր տեսակով եզակի սմարթֆոն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանվածությանը։ Նորույթը առանձնանում է HONOR Ultra-Bounce եռամակարդակ պաշտպանությամբ, որը կանխում է տարատեսակ հետքերի առաջացումը կոշտ մակերևույթների հետ բախումների արդյունքում։ Հատուկ կառուցվածքը պաշտպանում է նաև դիսփլեյը, շրջանակը և հեռախոսի ներքին բաղադրիչ տարրերը։ HONOR-ը օգտագործել է նոր մեղմիչ նյութ և ուժեղացված ապակի, որոնք դիմակայում են քերծվածքներին և ճաքերին։ Անհավանական դիսփլեյ HONOR X9b-ը սարքավորված է ֆլագմանի մակարդակի մատրիցով։ Դա բարձր տվայնությամբ (1200*2652) 6,78-դյույմանոց AMOLED-էկրանն է, որը առանձնանում է մինչև 120 Հց դինամիկ հաճախականությամբ և 1200 նիթ առավելագույն պայծառությամբ։ Այսպիսի էկրանը հիանալի ընթերցվում է նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ դրա պատկերը միշտ մնում է վառ, կոնտրաստային և սահուն։
Ինժեներները չեն մոռացել նաև անվտանգության մասին։ HONOR X9b-ն կարող է հպարտանալ տեսողության պաշտպանության բազմամակարդակ համակարգով։ Այստեղ կիրառված է բարձր հաճախականության լայնիմպուլսային մոդուլացիա, որը չի հանգեցնում աչքերի ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ, էկրանի լուսավորությունը հարմարվում է շրջակա պայմաններին, իսկ գիշերային ժամերին համակարգը նվազեցնում է կապույտ լույսի քանակությունը, որպեսզի չխանգարի քնից առաջ մելատոնինի արտադրությանը։ Մեկ լիցքավորումով՝ երեք օր Չնայած բարակ պրոֆիլին՝ HONOR X9b-ն համալրված է 5800 մԱժ տարողունակությամբ մարտկոցով։ Գերխիտ կառուցվածքով մարտկոցը աչքի է ընկնում երկարակեցությամբ և ինքնավարության բարձր մակարդակով։ Մեկ ամբողջական լիցքավորումը բավարար է երեք օր աշխատելու կամ 12 ժամ անընդհատ առցանց խաղալու համար։
Արտադրողականություն HONOR X9b-ի հիմքում ընկած է հզոր Snapdragon 6 Gen 1 պրոցեսորը՝ 12 Գբ օպերատիվ հիշողությամբ (ավագ մոդելի դեպքում) և 256 Գբ կուտակիչով։ Եթե ինչ-ինչ պատճառներով օպերատիվ հիշողությունը բավարար չեղավ, համակարգը կարող է տրամադրել ևս 8 ԳԲ։ Արդյունքում ստանում ենք 20ԳԲ ՕՀՍ։ Այն ապահովում է հեռախոսի վրա երբևէ բացված գրեթե յուրաքանչյուր հավելվածի վայրկենական հասանելիությունը։
Ձեզ լուսանկարիչ պատկերացրեք Սմարթֆոնը սարքավորված է չորս տեսախցիկով՝ 16 Մպ սելֆիի համար, 2 Մպ սուպերմակրո լուսանկարների համար, 5 Մպ լայնաֆորմատ և 100 Մպ հիմնական։ Ընդ որում հիմնական սենսորը թույլ է տալիս լուսանկարների վրա մեծացնել նույնիսկ ամենահեռավոր օբյեկտները։ Գին և մատչելիություն Մեր շուկայում սմարթֆոնը ներկայացված է երեք գույնով՝ արևածագի նարնջագույն, զմրուխտե կանաչ և կեսգիշերային սև։ Որպես ընտրություն հասանելի կլինի երկու համալրում՝ 8 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ, որի արժեքն է 129 900 դ., սակայն մենք ունենք անակնկալ առաջարկ՝ տարեվերջյան ակցիայի շրջանակներում սմարթֆոնը կառաջարկվի բացառիկ ՝ 109 900 դ. գնով 12 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ՝ 139 900 դ. արժեքով։ Այս իրապես վառ և հիշվող սմարթֆոնը հարցրեք մեր պաշտոնական գործընկերների վաճառասրահներում՝ #TeamTelecom #Vega #Zigzag #VLV #Eldorado #Vesta Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |