Տիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ, 2023-ին՝ արդեն 5-րդ անգամ

Տիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ, 2023-ին՝ արդեն 5-րդ անգամ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա գոլի հեղինակ է դարձել «Զենիթի» և «Ուրալի» հետ հանդիպումներում՝ վաստակելով 6 միավոր 6 հնարավորից։

Սա արդեն 5–րդ նմանատիպ հաղթանակն է Տիկնիզյանի համար 2023–ին՝ նա արդեն լավագույն խաղացող էր ճանաչվել ապրիլին, մայիսին, հուլիսին և սեպտեմբերին, գրում է Championat.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---