Կարեւոր է հասկանալ, թե ով դրդեց Երեւանին նետվել թուրքերի գիրկը

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, թե դրսից որեւէ մեկին շահավետ է ստիպել Հայաստանի իշխանություններին կանխավ պարտվողական փաստաթղթեր ստորագրել: Ցավոք, այսօր պարզ չէ հայ-թուրքական բանակցությունների իմաստը, քանի որ Հայաստանը կոնկրետ պայմաններ չի դնում Թուրքիայի առջեւ: Այդպիսով, կարելի է հետեւյալ եզրակացությունն անել` պաշտոնական Երեւանին ուղղակի շահավետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, չլուծելով առաջնային ազգային հարցերը, ինչը վատ է Հայկական հարցի համար, սակայն կարող է շահավետ լինել երկրի տնտեսության համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փորձագետ, վերլուծաբան Դավիթ Դավթյանը:



Նրա կարծիքով, կարեւոր է հասկանալ, թե ով դրդեց Երեւանին նետվել թուրքերի գիրկը եւ ով է հարաբերությունների կարգավորման գաղափարախոսը: «Ռուսաստանը հստակ հասկանում էր, որ հայ-թուրքական մերձեցումը պառակտում կառաջացնի Անկարայի ու Բաքվի հարաբերություններում, ինչը կստիպի Ադրբեջանին դիմել Մոսկվային եւ աջակցություն սակարկել Ղարաբաղի հարցում: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին տարիների զարգացումները բնորոշվում են ապրանքաշրջանառության աճով, քաղաքական մերձեցմամբ եւ համատեղ աշխարհաքաղաքական շահով: Այս իրավիճակում Հայաստանն Անկարային ուղղված իր օրինական պահանջներով խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը: ԱՄՆ-ն, զիջելով Մոսկվային Երեւանի հանդեպ իր ազդեցության հարցում, արագ կողմնորոշվեց եւ սկսեց իր աշխարհաքաղաքական խաղը` փորձելով թեկուզ ինչ-որ օգուտ ստանալ կատարվածից: Հարկ է նշել, որ հայ-թուրքական բանակցություններն իրականում սքողված աշխարհաքաղաքական խաղի արդյունք են, որը կարող է փոխել ուժերի դասավորությունն ողջ աշխարհում»,-ասել է Դավթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---